Թուրքիայից ներողություն հայցելը նոր դավադրություն է Իսրայելի կողմից. Իրան
Մերձավոր Արևելք
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի հրամանատար Մասսուդ Զազայերին մեկնաբանել է Թուրքիայի և Իսրայելի հաշտության լուրը: Զազայերին վստահեցրել է, որ խոսքն ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի միջև կնքված նոր դավադրության մասին է ընդդեմ տարածաշրջանում «իսլամական զարթոնքի»:
Գեներալն ասել է.«Թուրքիայի 9 քաղաքացիների սպանությունը, ովքեր օգնություն էին բերում Գազայի հատված, Թուրքիայի համար հատուկ դիրքորոշում էր ստեղծել տարածաշրջանային հավասարակշռության հարցում: Սակայն այժմ Թուրքիան ամերիկյան պլանի կողմից կօգտագործվի իսլամական պետության փոխարինողի և մուսուլմանական աշխարհում առաջնորդի դերում»:
Զազայերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է դուրս մղել իրական իսլամն ամերիկյան մոդելի իսլամով և հասնել այն նպատակներին, որոնք դրվել են իսլամաֆոբիայի նախագծի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ