Եգիպտոսի տապալված նախագահ Մուբարաքը դուրս կգա բանտից ապրիլին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքը հավանաբար դուրս կգա բանտից ապրիլի 14-ին. հայտարարել է Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեքքին:
Մեքքիի խոսքերով՝ Մուբարաքը ազատության մեջ կհայտնվի, եթե նրան մեղավոր չճանաչեն ներկայացվող այլ մեղադրանքներում:
2012-ին դատարանը նախկին նախագահին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ երկրում բռնկված հեղափոխության ընթացքում զանգվածային անկարգությունների ժամանակ գործադրված ճնշումների հետևանքով 850 քաղաքացիների սպանության համար:
2013թ. հունվարին դատարանը վերանայել էր իր վճիռը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի նախկին նախագահին դուրս բերել ճաղերի հետևից: Մուբարաքի նկատմամբ նոր դատական լսումները նշանակվել են ապրիլին. գրում է Интерфакс-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ