Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից արձակվել է ավելի քան 1000 կրակոց
Արցախ
Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահար հրացաններից:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սաքերի թռիչքներ:
«Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասված է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան