Թուրքիայում մայրը կացնահարել է հարազատ երեխային եւ դանակով կտրել նրա գլուխը
Թուրքիա
Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում մարտի 25-ի կեսօրին դաժան դեպք է տեղի ունեցել: Մայրը կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել հարազատ որդու գլխին, այնուհետ դանակով կտրել գլուխը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դաժան դեպքի մասին հայտնի է դարձել, երբ ընտանիքի հայրը տուն է եկել եւ դուռը փակ է հայտնաբերել: Նա շենքի տանիքից պատուհանի միջով տուն է մտել եւ սարսափած օգնություն խնդրել: Հարեւաններն արագ ներս են մտել եւ հատակին տեսել 11-ամյա երեխայի գլխատված դին, իսկ գլուխն էլ ջախջախված վիճակում: Իսկ այդ ընթացքում երեխայի մայրը սարսափած վիճակում թաքնվել է խոհանոցում: Պարզվել է, որ նա երեխային սպանելուց հետո ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քնաակությամբ դեղահաբեր է ընդունել եւ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է news.am–ը։
Հարեւանները նշել են, որ ամուսինը տուն մտնելու պես բղավել է. «կինս սպանել է տղայիս, օգնեք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)