Հնդկաստանում ցույցի ժամանակ երեսուն մարդ է զոհվել
Աշխարհ
Այսօր առավոտյան Հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանության աղբյուրներին, հայտարարել է, որ քաղաքական ցույցի ժամանակ Հնդկաստանի հարավում փլվել է կամուրջը՝ չդիմանալով մարդկանց ծանրությանը. մահացել է երեսուն ու վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ:
ԶԼՄ-ների հայտարարությամբ դեպքը տեղի է ունեցալ Բաջանբարի քաղաքում՝ շաբաթ երեկոյան: Մարդկանց ամբոխը հավաքվել էր այստեղ՝ լսելու տեղի պաշտոնյաներից մեկի ելույթը և դիտելու մշակութային ծրագիր:
Ավելի քան հարյուր մարդ գահավիժել է գետը, ուր փլվել է կամուրջը: Տեղեկությունների համաձայն մահացածների թիվը կարող է աճել, քանի որ որոշ հիվանդների վիճակը ծանր է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ