Իսրայելի ներողությունը Թուրքիայից ԱՄՆ-ի արժանիքը չէ. Դավութօղլու
Թուրքիա
«9 թուրք ակտիվիստների մահվան համար Թուրքիայից խնդրած Իսրայելի ներողությունն ու Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը ճիշտ չէ համարել ԱՄՆ-ի հաղթանակը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Habertürk-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Թուրք ընդդիմությունը կարծում է, որ իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջող սկիզբը լիովին ԱՄՆ-ի արժանիքն է: Սակայն դա այդպես չէ: Եթե Թուրքիան ճնշում չգործադրեր ԱՄՆ-ի վրա, Թել Ավիվը երբեք ներողություն չէր խնդրի Անկարայից»,-ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքերով՝ Իսրայելի կողմից Թուրքիայի դրած պահանջների կատարումն առաջին հերթին թուրքական դիվանագիտության հաղթանակն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)