Քուրդ առաջնորդ Օջալանին տնային կալանքի տեղափոխելու մասին խոսք չի կարող լինել. Էրդողան
Թուրքիա
«Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տնային կալանքի տակ տեղափոխելու մասին խոսք անգամ գնալ չի կարող»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է APA ադրբեջանական գործակալությունը:
«Այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ»,-ասել է Էրդողանը: Նա հերքել է նաև քուրդ գրոհայիններին ներում շնորհելու մասին լուրերը և նշել, որ նրանք պետք է հեռանան Թուրքիայից՝ վայր դնելով իրենց զենքը: Նրանք, ովքեր հեռանալու են, թող իրենց զենքը թաղեն քարանձավներում և հեռանան, իսկ եթե նրանք հեռանում են՝ տանելով իրենց զենքերն իրենց հետ, ապա դա ակնհայտ սադրանք է»,- հայտարարել է Էրդողանը:
Վարչապետի կարծիքով՝ ակնկալվում է, որ երկրի տարածքը համաձայնություն ձեռք բերելու դեպքում կլքի 500-2000 քուրդ գրոհային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)