Սերժ Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին
Թուրքիա
Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին' Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)