Եգիպտացին բանտ է նստել Facebook-ում իսլամը վիրավորելու համար
Համաշխարհային Մամուլ
Եգիպտոսում դատարանը 3 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել մի տղամարդու նկատմամբ' Facebook սոցիալական ցանցի իր էջում իսլամը վիրավորելու եւ ծաղրելու համար:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Այման Յուսեֆ Մանսուրը ծաղրել է Ղուրանը, Մուհամեդ մարգարեին եւ բոլոր մահմեդականներին, ինչի համար էր դատապարտվել է:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ Մանսուրը ձերբակալվել է օգոստոսին եւ այս ողջ ընթացքում անազատության մեջ է եղել:
Եգիպտական օրենքների համաձայն, մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելը համարվում է իրավախախտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)