Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի մեկ ամսվա ընթացքում
Մերձավոր Արևելք
«Լիբիայի նոր անցումային կառավարությունը կձևավորվի մեկ ամսվա ընթացքում»,- հայտնել է Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մահմուդ Ջիբրայիլը' հավելելով, որ դրանից անմիջապես հետո կկայանան ընտրությունները, որի արդյունքում Ազգային անցումային խորհուրդը կփոխարինվի Ազգային կոնգրեսով: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ջիբրայիլի խոսքերով՝ ինքը հավանաբար կպայքարի պետական որևէ պաշտոնի համար:
Ավելի վաղ Մահմուդ Ջիբրայիլն ասել էր, որ ինքը հոկտեմբերի 23-ին մտադիր էր հեռանալ Ազգային անցումային խորհրդի ղեկավարի պաշտոնից, բայց մինչև հիմա դեռ այդ քայլին չի դիմել:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ