ՀԱՄԱՍ-ը Խալեդ Մաշալին նոր ղեկավար է վերընտրել
Մերձավոր Արևելք
ՀԱՄԱՍ-ը գործող ղեկավար Խալեդ Մաշալին վերընտրել է այդ պաշտոնում առաջիկա 4 տարիների համար. հայտնում է Ալ Արաբիան` հղում կատարելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ավելի վաղ Մաշալը պնդում էր, թե չի պատրաստվում դնել իր թեկնածությունը ևս մեկ անգամ վերընտրվելու համար, սակայն արաբական գարնան ծավալվող իրադարձությունները ստիպել են ՀԱՄԱՍ-ին ընտրել Մաշալին, ով անհատական դեմք էր հանդիսանում արաբական գարնան իրադարձությունների համար և կապեր ուներ արաբական աշխարհում: ՀԱՄԱՍ-ի ղեկավարի ընտրություններն իրականացվել են ընտրող խորհրդի` Շուրայի միջոցով: Մաշալն անայլընտրանքային թեկնածու է եղել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ