Սիրիայում 30 ադրբեջանցի է սպանվել
Մերձավոր Արևելք
Սիրիայում շուրջ 30 ադրբեջանցի է սպանվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական salamnews կայքը` վկայակոչելով թուրք-մոջահիդների պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունը: Կայքում տեղակայված են նաև սպանված ադրբեջանցիների լուսանկարները: Սակայն Սիրիայում սպանված Ադրբեջանի քաղաքացիների անունները չեն հայտնվում:
Նշենք, որ սոցիալական կայքերում բազմիցս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ադրբեջանական սալաֆի արմատականները մեկնում են Սիրիա` ընդդիմության շարքերում կռվելու համար: Նրանք Սիրիա են մտնում Թուրքիայի տարածքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ