Իսրայելի ՌՕՈՒ-ն առաջին անգամ զինադադարից հետո հարված է հասցրել Գազայի հատվածին
Մերձավոր Արևելք
Իսրայելի ռազմա-օդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ. հայտնում է Իսրայելի բանակի մամլո ծառայության աշխատակիցը` չբերելով սակայն միջադեպի մանրամասները. գրում է Ruvr.ru-ն:
Ըստ առկա այդ տվյալների` ավիահարվածին նախորդել է պաղեստինցի գրոհայինների կողմից զինադադարի ռեժիմի խախտումը, ովքեր մեկ օրվա ընթացքում 3 հրթիռային կամ ականանետ արկ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Նրանցից մեկը պայթել էր Իսրայելի հարավում` հասցնելով զգալի վնաս:
«Դրան ի պատասխան` իսրայելական կողմը հարված է հասցրել Գազայի հատվածին»,-ասել է մամլո քարտուղարության աշխատակիցը:
Պաղեստինից հրթիռների արձակման պատասխանատվությունը ստանձնել է սալաֆիական արմատական խմբավորումներից մեկը` հայտարարելով, որ դա պատասխան էր իսրայելական բանտում ապրիլի 2-ին կոկորդի քաղցկեղից վախճանված պաղեստինցի Աբու Համդիեհայի մահվան համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ