Ադրբեջանը շնորհակալ է Թուրքիային՝ Վան-Երևան չվերթը չեղյալ հայտարարելու համար
Թուրքիա
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ապրիլի 3-ին պլանավորած Վան-Երևան ավիաչվերթը չեղյալ հայտարարելու հարցում ցուցաբերած աջակցության համար:
Ինչպես գրում է 1News.az-ը, Աբդուլլաևը նշել է, որ պաշտոնական Բաքուն «ականատես եղավ Անկարայի աջակցությանը», հիշեցնելով, որ այդ ավիաչվերթի գործարկման հարցում Ադրբեջանում «որոշակի դժգոհություններ էին հնչում»:
«Այդ ավիաչվերթն իրականացվելու էր մասնավոր ավիաուղիների միջոցով, սակայն դրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչները ապացուցեցին նման ծրագրերի անհնարինությունը»,-նշել է դիվանագետը, հավելելով, որ Ադրբեջանը միշտ էլ զգացել է Անկարայի աջակցությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)