Սիրիայի ռազմա-օդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Լիբանանին
Մերձավոր Արևելք
Ապրիլի 2-ին Սիրիայի ռազմա-օդային ուժերի մարտական ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել լիբանանյան Արսալ քաղաքում գտնվող Ալ Ավադ բնակավայրին, որը գտնվում է լիբանանա-սիրիական սահմանին: Այս մասին գրում է Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Արսալ քաղաքը Սիրիայի կառավարության ընդդիմադիրների կարևոր հենակետերից մեկն է Լիբանանի տարածքում: Դրա միջոցով Սիրիա են մատակարարվում ընդդիմադիր գրոհայինների համար նախատեսված զենքի համալրումները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ