«Հրապարակ». Հեռացվել է աշխատանքից ՀՀ դրոշի պատճառով
Հայկական Մամուլ
«Ոստիկանության Մեծամորի բաժնի նոր պետ Մուշեղ Օհանյանի առաջին գործը եղել է բաժնի շենքի վրա ծածանվող ՀՀ պետական դրոշի փոխարինումը նորով:
Ինչպես հայտնի է, նախկին պետ Մարատ Պողոսյանն իր պաշտոնին հրաժեշտ տվեց այն պատճառաբանությամբ, որ պատշաճ ուշադրություն չի դարձրել ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին՝ դրոշին, որը վերածվել էր ցնցոտիի: Իհարկե, մեծամորցիները գոհ են, որ հիմա քրջի փոխարեն շենքի վրա եռագույն դրոշ է ծածանվում, բայց ասում են, որ բաժնի պետից ակնկալում են անաչառ և օբյեկտիվ գործունեություն, ինչը նախորդի օրոք ավելի շատ էր պակասում»,- գրում է թերթը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ