Hurriyet. Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել հազարի
Թուրքիա
Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել մինչև հազար: Այս մասին հայտնել է Թուրքիայի սեյսմիկ ծառայության ղեկավարը:Հաղորդում է Hurriyet լրատվականը: Համաձայն վերջին տվյալների, Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում` Վանում և մերձակա գյուղերում, երկրաշարժից ավերվել է 50 բնակելի տներ, և մոտավորապես 1000 շենք-շինություններ վնասվել են: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախնական տվյալներով 6.4MG ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան բազմատիվ զոհեր և ավերածություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)