Քուրդ առաջնորդ Օջալանը ծննդյան կապակցությամբ նոր ուղերձ է հղել հանրությանը
Թուրքիա
Ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը խորհրդարանական պատվիրակության միջոցով գրավոր ուղերձ է հանձնել իր կողմնակիցներին, որում նա հերթական անգամ զենքը վայր դնելու և արնահեղությունները դադարեցնելու կոչ է արել:
«Քրդական խնդրի խաղաղ լուծման հնարավորությունները շատ մեծ են: Դա ամենակարևորն է, ինչ մենք կարող ենք առաջարկել մեր ժողովրդին: Այսօր լրացավ իմ 65-ամյակը: Ես արել եմ իմ ուժերի ներածին չափով ամեն բան: Այժմ թող ոչ մի կաթիլ արյուն այլևս չթափվի: Բոլորը թող իմանան: Այսուհետ բոլորովին նոր կյանք է սկսվում»,-իր ծննդյան օրվա կապակցությամբ ապրիլի 4-ին ասված Օջալանի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրք խորհրդարանականների պատվիրակությունը, որը հիմնականում բաղկացած է եղել քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակության» անդամներից, չորեքշաբթի օրը հանդիպել էր Օջալանի հետ: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություններ չեն արվել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)