Քլինթոն. Պետք է Քադաֆիի մահվան հանգամանքները հետաքննել
Աշխարհ
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկյան հեռուստատեսությամբ կոչ է արել Լիբիայի նոր կառավարությանը մանրակրկիտ և ամբողջական հետաքննություն անցկացնել Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի մահվան հանգամանքների կապակցությամբ: Հաղորդում է CBN լրատվականը:
Քլինթոնը հայտարարել է, որ Լիբիայի նոր կառավարության ձևավորումը պետք է համապատասխանի օրենքի տառին:
Մինչդեռ այս հարցը անորոշության է մատնված այն պատճառով, թե ինչպես պետք է վարվեն նախկին առաջնորդի մարմնի հետ:
Նախատեսվում է Լիբիայի Ազգային խորհրդի ղեկավարների հանդիպում Բենգազիում, որտեղ էլ պետք է Քադաֆիի թաղումը կազմակերպելու որոշումը կայացվի:
Քադաֆիի դին գտնվում է Միսրաթե քաղաքի դիահերձարանում, որտեղ կարող է այցելել յուրաքանչյուր մարդ տեսնելու նրա դին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ