Թուրքիայում կողաշրջվել է Օջալանին այցի գնացած պատվիրակության ավտոբուսը. կա 34 վիրավոր
Թուրքիա
Թուրքական Քոնյա նահանգում կողաշրջվել է ավտոբուսը, որը տեղափոխում էր քրդամետ «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության» անդամներին. ուրբաթ օրը հայտնում է Anadolu-ն:
ՃՏՊ-ի արդյունքում վիրավորվել է 34 մարդ, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր: Հայտնի է, որ պատվիրակության անդամները վերադառնում էին Շանլըուրֆայից, որտեղ անցկացվում էին «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները:
Վիրավորները հոսպիտալացվել են: Դեպքի վայրում տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)