Թուրքիան հրաժարվել է Իսրայելի օգնությունից
Թուրքիա
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան մերժել է Իսրայելի առաջարկը` օգնություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Այս մասին կիրակի երեկոյան հաղորդել է Reuters լրատվականը:
Բարաքը այս մասին հայտարարել է Channel 2 News հեռուստաըկերությամբ հեռարձակված լուրերի ժամանակ: Նախարարն ասել է, որ զարմացած է Թուրքիայի իշխանությունների կայացրած որոշումից, սակայն ավելացրել է, որ Իսրայելի առաջարկը դեռ ուժի մեջ է մնում:
Reuters լրատվական գործակալության Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեռևս ոչ մի երկրի օգնության առաջարկ չի ընդունել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)