Թուրքիայի Վան քաղաքում ստորգետնյա ցնցումները շարունակվում են
Թուրքիա
Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC) և ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) շարունակում են տվյալներ հաղորդել Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում նոր ստորգետնյա ցնցումների մասին:
Այս գիշեր` ըստ ժամը 02:20-ից մինչև մինչև 03:30 ընկած ժամանակահատվածում ստացված տվյալների, վերոնշյալ տարածքում Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնը գրանցել է 4.3ML, 4.1ML և 4.5MB ուժգնությամբ երեք երկրաշարժ: Իսկ ժամը 4-ին մոտ 4.8M ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցել ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ ցերեկը տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Վանում 7 հարկանի շենք էր փլվել. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Երկրաշարժն այնքան ուժգին էր եղել, որ զգացվել էր նաև Հայաստանում: Երևանի որոշ թաղամասերում մարդիկ շենքերից դուրս էին եկել փողոց և վախենում էին վերադառնալ իրենց տները` հնարավոր նոր ցնցումների սպառնալիքի պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)