Պայքարը կշարունակվի
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ, օրեր առաջ սպանված Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, ուղերձով դիմել է իր կողմնակիցներին և հայտարարել, որ ինքն այժմ Լիբիայի տարածքում է և մտադիր է շարունակել Լիբիայի նոր իշխանությունների դեմ պայքարը:
«Մենք շարունակելու ենք դիմակայությունը: Ես Լիբիայում եմ, կենդանի եմ ու ազատ և մտադիր եմ մինչև վերջ պայքարել և վրեժ լուծել»,- ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Քադաֆիի որդին:
Մուամար Քադաֆիի սպանությունից հետո բազմաթիվ իրարարամերժ տեղեկություններ տարածվեցին Քադաֆիի իշխանության ժառանգորդը համարվող Սեյֆ ալ Իսլամի ճակատագրի մասին:
Լիբիայի նոր իշխանությունները հայտարարեցին, թե նրան հաջողվել է փախչել Սիրթ քաղաքից, և որ նրա ավտոշարասյունը շարժվել է Լիբիայի և Նիգերի սահմանի ուղղությամբ: Իսկ ավելի ուշ նրանք հայտարարեցին, թե Սեյֆ ալ Իսլամը գերի է վերցվել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ