Սերժի մասին ֆիլմը ցնցելու է աշխարհը...
Բլոգոսֆերա
Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժի մասին ֆիլմը ցնցելու է աշխարհը...
Փակ են ճանապարհները... Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Կորյուն հատվածն այս պահին փակ է։ Ասել է, թե ապահով Հայաստանի նախագահը ինքն իր մասին, ինքն իր /դարդերի/ բոցերի ու սեփական վարկանիշը բարձր պահելու համար ֆիլմ է նկարում, իզուր չէր օրեր առաջ ասված իմ հայատարարության մեջ, թե այսօրվա խեղված իշխանությունը թատրոն չսիրելով, թատրոնի շենքից դուրս ներկայացում է տալիս, ում աչքերը փակելու համար, հետաքրիքիր է, փակ աչքեր կան, թե միամիտ է ժողովուրդը: Իհարկե ոչ, կան փակ ճանապարհեր, բայց ոչ փակ աչքեր... իսկ այսօր աշխարհի ֆիլմարտադրողները կնախանձեին մի պահ, տեսնելով, թե ինչպես է փակ փողոցներում կատարվում նկարահանում իշխանության գլուխ կանգնած մարդու փառքի ու կայանալու նպատակ հետապնդող այս ծիծաղելի, գորշության քողի տակ, որտեղ սեփական երկրում, սեփական ժողովուրդը չի ճանաչում Սարգսյան Սերժ անունով նախագահի... ու ինքն իրեն նախագահ հռչական մարդը այսօր ու այս մի քանի օրվա ավարտին է սպասում, նախապատրաստվում է, սիրտը արագ զարկեր է արձանագրում, բայց գնում է...
Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայի մի մասը։
Ֆիլմարտադրության այս աշխատանքներին հետեւում է անձամբ Վիգեն Սարգսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան