Ինձ համար չկա «Նոր Հայաստան»
Բլոգոսֆերա
Հարություն Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինձ համար չկա «Նոր Հայաստան» հասկացողություն: Հայաստանը Հայաստան է իր անցյալով եւ ներկայով: Խոսելուց, կոչեր անելուց առաջ, պետք է մի լավ ծանր ու թեթեւ անել, թե ի՞նչ ես ուզում եւ ուզածիդ հասնելու համար չպետք է շահարկես Հայաստան բառը: Նույնիսկ «նոր Հայաստանը», որ դեռ պետք է գա, այնքան հին է, որ նրան «նոր» որակելը մեղք է: Չձեւակերպելով «Նոր Հայաստանի» տեսլականը եւ առաջնորդվել միայն էմոցիաներով, կարող է հանգեցնել նորանոր կորուստների եւ այն ժամանակ , «Նոր Հայաստանը» իրոք կարող է որոշների համար վերածվել դժողքի: Հայաստանը շահարկման համար չէ, Հայաստանը ապրելու, արարելու, հանդգնելու, ստեղծագործելու, վերջապես քարը քարին դնելու եւ միացնելու համար է: Ոչ թե ստեղծեք «Նոր Հայաստան» այլ լավացրեք կյանքը , որ մարդիկ իրենց բախտը անիծելով չհեռանան էս երկրից: Ոչ ոք չի կարող ստեղծել «Նոր Հայաստան» : Ոչ ոք Աստված չէ: Աստծուն ձեռնոց մի նետեք: Մի բզկտեք էս երկիրը, ափսոս է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան