Լֆիկը թալանելուց բացի նաև թունավորում է ժողովրդին
Բլոգոսֆերա
Կարապետ Նուրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թ. փետրվարի 6-ի հրամանով նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի եւ ազդրամսի փորձաքննություն իրականացնել։
Սամվել Ալեքսանյանին պատկանող Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում առկա էր երեք անուն հավի մսի բրենդ՝ «Սադիա», սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ» (DOUX) եւ սառեցված հավի ազդրամիս՝ «Պոլիգրիմ», որոնց լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ 3-ից երկուսում առկա է տեստաստերոն հորմոնի բարձր պարունակություն։
Լֆիկը թալանելուց բացի նաև թունավորում է ժողովրդին, որովհետև մսում առկա հորմոնների քանակի չարաշահումը վտանգավոր է առողջության համար։ Կոչ եմ անում բոյկոտել այս նենգ մարդու թափոնների վաճառատեղի խանութները, եթե իհարկե մտածում եք Ձեր առողջության մասին»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան