Արամ Մանուկյանը հերքում է
Բլոգոսֆերա
Արամ Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բարեկամներ, «Հրապարակի» այս հրապարակման մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ Գյումրիիում տեղի է ունցել ժողով, որի թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր.
«Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի հավաք-հանդիպում, որը անցկացնելու համար Գյումրի է
ժամանել Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Քննարկման հիմնական թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը: Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք վերջին մեկ տարում բավականին պասիվ են եղել և ոչինչ չեն արել, սակայն հիմա սկսելու են ակտիվ և լայնածավալ քաղաքական գործունեություն:
ՀԱԿ կուսակցության համագումարը տեղի է ունենալու ապրիլի 13-ին՝ «Կարեն Դեմիրճյան» համալիրում, մոտ 2200 մարդու մասնակցությամբ:
«Ապրիլի 13-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը և Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը», ասել է Արամ Մանուկյանը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան