Գիտությունների ակադեմիայում ցուցում կա վաղն անպայման դասի գնալ
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սովորում եմ Գիտությունների ակադեմիայում, այսօր գնացի դասի և դասախոսներս ասացին, որ վաղը ամսի 9-ին խստագույնս պարտադիր է դասի գալը և հանկարծ չբացակայելը:
Ուրեմն մեծագույն հարգանք ունենալով իմ դասախոսների հանդեպ և մեծ անհարգանք իրենց այդ ցուցումը իջեցնողի նկատմամբ, ասեմ հրաման տվողին: Ես ազատ, ինքնաբավ և մտածող մեկն եմ և ենթարկվում եմ միայն օրենքին, Աստծուն և իմ ծնողին: Կգնաք ձեր չեբուրաշկեքի ու այլ պնակալեզների իրավունքները կսահմանափակեք: ԲՈւՀ-ը և այս երկիրը ձեր հոր դուքյանը չի: Հերիք է «պետական» մակարդակով փորձեք ստրուկ և ոչխար սարքել մեր զգին: Պիտի Արդեն հասկացած լինեիք , որ ստրուկը չի կարող ստրկատեր լինել:
Ալեն Սիմոնյան»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան