ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձևակերպումներով
Բլոգոսֆերա
Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, այսօր Ազգային Ժողովը պարտավոր էր ընդգրկել օրակարգում հրատապ հարց եւ աշխատանքները սկսել ռուսական պոլիգոնում կատարված ողբերգության մասին քննարկումով: Նույնիսկ եթե 1000 տարով ենք այդ տարածքը տվել «ռազմավարական դաշնակցին», միեւնույն է, դա մեր հողն է, մեր տարածքը, եւ երկու երեխաների մահը դա հանցագործություն է, որի համար մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, նաեւ շատ մեծ գումարներ հատկացնեն երեխաների հարազատներին: ԱԳՆ-ն պետք է համապատասխան նոտա ուղարկի ՌԴ-ին շատ կոշտ ձեւակերպումներով:
Այդ պոլիգոնի եւ բազայի գործունեությունը պետք է սառեցվի մինչեւ ռուսական կողմը համապատախան միջոցառումներ չձեռնարկի այնտեղ անվտանգությունն ապահովելու համար: Սա նվազագույն քայլերը պետք է լինեն մեր կողմից, եթե մենք ինքնավար պետություն ենք: Եթե ոչ, եթե Աժ-ում ինչ-որ հիմար հարցեր են այսօր շարունակելու քննարկել, ուրեմն թքած ունեմ եւ այդպիսի ԱԺ-ի, եւ այդպիսի Կառավարության, եւ այդպիսի ընդիմության վրա...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան