Femen–ի ակտիվիստուհիները կմերկանան Ազատության հրապարակո՞ւմ, թե՞ համալիրում
Բլոգոսֆերա
Մոդերատոր Մոդերան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Femen-ի ակտիվիստուհիները վաղը գալու են Հայաստան՝ մասնակցելու Ր. Հովհաննիսյանի երդմնակալությանը։
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Femen-ի ակտիվիստուհիները վաղը Գերմանիայից ժամանելու են Հայաստան՝ մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանն ու այդպիսով իրենց մասնակցությունն ունենալու «Նոր Հայաստանի» կազմավորման գործին:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը՝ նշելով միայն, որ վաղվա միջոցառման ընթացքում անհավանական անակնկալներ են սպասվում.
«Այս պահին զբաղված ենք վաղվա միջոցառման կազմակերպմամբ: Մանրամասներ հաղորդել չեմ ցանկանում, կնշեմ միայն, որ վաղվա միջոցառման մասնակիցներին անհավանական անակնկալ է սպասվում»,-նշեց Խուրշուդյանը՝ կոչ անելով վաղը ժամը 11:00-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք միջոցառմանը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան