Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հարյուրավորների
Թուրքիա
Թուրքիայում երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գնալով աճում է։ Այս պահին հաղորդվում է, որ զոհերի թիվն անցել է երկու հարյուրից, չնայած մի քանի ժամ առաջ հայտարարվում էր յոթանասունի մասին։ Փրկարարները համոզված են, որ այս նոր թվերը վերջնական չեն և գնալով ավելանալու են։ Նրանց գնահատմամբ դեռ հարյուրավոր մարդիկ գտնվում են փլատակների տակ։ Ավելի վաղ Թուրքիայի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացրել էր, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև հազարը։ Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայի հարավ–արևելյան մասերում՝ Վանի տարածքում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ՝ կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ։ Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)