Քաղաքացիներն այս պահին կռիվ են տալիս Բաղրամյան փողոցը փակած ոստիկանների հետ, իսկ ի՞նչ են ցուցադրում TV-ները
Բլոգոսֆերա
Թագուհի Թովմասյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց տուն ուղարկեց մինչեւ ժամը 18:00-ը, այնուամենայնիվ բազմաթիվ քաղաքացիներ այս պահին կռիվ են տալիս Բաղրամյան փողոցը փակած ոստիկանների հետ: Նրանք չեն ընդունում Սերժ Սարգսյանի տված երդումը: Ժողովուրդն առանց լիդերի ողջ համակարգի դեմ կռվի պատրաստակամություն է ցուցաբերում, իսկ "Հ1"-ը «Երգ-երգոց», տաշի տուիշի է ցուցադրում, «Հ2»-ը՝ Լեյլա Սարիբեկյանին, «Շանթը»՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության կադրերը, «Արմենիան»՝ հերթական զզվելի հեռուստասերիալը, «Կենտրոնը»՝ գեղարվեստական ֆիլմ, «Լայմ»-ը՝ երգիչ ապարանցի Դավիթին, «Երկիր մեդիան»՝ «Ժամանակը չի սպասում» գեղարվեստական ֆիլմ, ATV-ին՝ OPS, «Ա»-ը՝ վավերագրական ինչ որ ֆիլմ: Իսկ «Արմնյուզը»՝ Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները՝ Եվրանյուզի՚ հեռարձակմամբ: Ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատվություն դրսեւորել: Մենք հիմա ո՞ր Հայաստանում ենք ապրում»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան