Կարտոֆիլի գինը գարնանը կբարձրանա
Տնտեսություն
«Անցյալ տարվա համեմատ այս տարի ավելի հաջող էր՝ չհաշված քառասունօրյա երաշտի առկայությունը, որը լուրջ ազդեցություն ունեցավ կարտոֆիլի բերքատվության վրա: Այստեղ մենք ունեցանք կարտոֆիլի կորուստ: Անցյալ տարվա չափ կարտոֆիլ ունենք, գարնանը սպասում ենք անցյալ տարվա գների կրկնողություն, կա մի փոքր ավել կարտոֆիլ, բայց դա գների վրա չի ազդի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը: Նա նաև ավելացրեց, որ ամռանը կարտոֆիլի գինը կլինի 350 դրամ: «Կարտոֆիլի գինը հնարավոր է իջնի մեկ երկու օր, սակայն հետո շատ կբարձրանա՝ հատկապես գարնանը»,– ավելացրեց բանախոսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում