Դինա Ակոպովնան՝ Սուրեն Թադևոսյանին. Կարելի՞ ա հարցնել, իսկ դու ո՞վ ես..
Բլոգոսֆերա
Սուրեն Թադևոսյանն, ով արդեն ստանձնել է Երևան TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, որոշել է այլևս եթեր չհեռարձակել Դինա Ակոպովնայի վարած հաղորդումը՝ այն համարելով անգրագետ: Այս որոշումն իհարկե զայրացրել է հաղորդավարուհուն, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ ես հիմա տրամադրութուն չունեմ, բայց ինձ իրավիճակն ստիպեց գրել ու հարցնել լսարանից, եթե մի ծրագիր, 3 տարուց ավել լինելով եթերում, ունենալով 10000-ոց լսարան, դառնալով 2 տարի շարունակ տարվա լավագույն ծրագիր, մրցանակներս դրած կողք, համարում է մի անհատ թերի, անմակարդակ, ես ել անգրագետ եմ................................ Կարելի՞ ա հարցնել, իսկ դու ո՞վ ես.. Էնքան ցածր մակարդակի անձ, որ եսդ դնելով կողք + պաշտոնդ (սուտի), իմ նկարի տակ քոմենտ ես գրում (ծիծաղում ես մթոմ)..., վիճվում ես անհատների, բլոգերների հետ. որ հիմա պատիվ պահանջեմ, դատի տամ, քաղաքի 90 % վկա կգա, ես սիրում եմ իմ լավ բնավորության գիծը՝ «ա ր հ ա մ ա ր հ ա ն ք»: Շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին ու շուտով եթերում կապացուցեմ՝ ով ա գրագետ, ով անմակարդակ: Մերսի նաև «Երևան ԹՎ»-ին, իմ բոլոր ընկերներին»:
Այս գրառմանն ի պատասխան՝ Սուրեն Թադևոսյանը գրել է.
«Ես պատրաստ եմ մասնագիտությունս փոխեմ, եթե Երեւան քաղաքում հայտնվի մի այնպիսի հեռուստաընկերություն, որ նրան նորից եթեր տրամադրի)))
P.S. Բայց ինձ ԲԱՑԵՑ 10.000 հեռուստադիտողների քանակը!!))) Պաշտոնապես կարամ հայտարարեմ – ի վերջո այդ ռեյթինգները ԲՈԼՈՐ ՀԵՌՈւՍՏԱԸՆԿԵՐՈւԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ - 150-300 հոգուց ավել ԵՐԲԵՔ չի եղել)) Համենայն դեպս վերջին 6-7 ամիսների ընթացքում...)))»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան