Րաֆֆիից թռածները
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Զատիկյանն իր էջում գրել է.
«Բոլոր այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք միացան Ռաֆֆու «հեղափոխությանը» ու արդյունքը տեսնելուց հետո թռան իր վրայից, նրան քննադատելուց առաջ, եթե նախ՝ իրենք իրենց չեն քննադատում, անբարոյականություն են անում...
Նույն մարդիկ, ովքեր երեկ հեղափոխական դրոշ պարզած հայտնվել էին Լևոնի կողքին, հետո թռան նրա վրայից կամ նույնիսկ հակալևոնական դարձան, այսօր նույն բանն անում են Ռաֆֆու նկատմամբ: Հավերժ խափվելու սիրահար, այս սիրողական «հեղափոխականները» նման են լեշակերների, որոնք որս անել չկարողանալով, այլոց որսն են շարունակ լափում...
Նրանք, ովքեր սարերի թոզը չեն տարբերում սարերի քամուց, նրանք, ովքեր գնում են «առաջնորդի» հետևից, որը քաղաքական շիզիֆրենիայի դասական նմուշ է, մեկ նախադասության մեջ տասը հատ իրար հակասող միտք է ատրահայտում, բռնաբարած ժողովրդին երեկոյան և առավոտյան ժ. 6-ին միաժամանակ է «ժամադրում», նրան, ով Ամերիկայից «մեշոկով» փող բերելով կարողանում է երկար տարիների քաղաքական «գործունեության» արդյունքում, իր ֆիրմայի բրանդ՝ «ստյոպասաֆարյան» նմուշ արտադրել, ով կարողանում է ԱԺ-ում թուլաբաժին ստացած սեփական ֆրակցիայում փոքրամասնություն լինել, այս բոլորը անտեսող «լիդերի» կողքին հայտնվածները չէին կարող արժանի ապտակ չստանալ...
Վաղը կհայտնվի, ավելի ճիշտ կպեղեն ու ասպարեզ կնետեն մեկ այլ «փրկիչի», ժողովուրդ կհանեն ոտքի և կրկին հրապարակում «ժողովրդի կողքին» կարգախոսով կհայտնվեն անհետ կորած, այս ու այն կողմ «պախկված» մոռացված քարթու «քաղաքական դեմքերը»... Կգան ու «մեկ րոպե լռությամբ կհարգեն Քրիստոսի հիշատակը»...
իմա ի՞նչն է գլխավոր, ո՞վ է այստեղ մեղավոր...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան