Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Օգոստոսի 9-ի օրվա խորհուրդը 

Պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, և հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ և կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտը անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը:

Տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել. 2012թ. մեր ՀՆԱ-ն իր բացարձակ արժեքով մոտավորապես նույնն է, ինչ 2008թ., բայց զուգահեռաբար մեծացել է աղքատությունը, արտաքին պետական պարտքը և նվազել են օտարերկրյա ներդրումները:

Այս գրառումն անելուն ինձ դրդել է երկու հանգամանք:

Առաջինը, որ նախագահն իր երդմնակալության ելույթում հատկանշական մի ակնարկ արեց, ասելով. «Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»: Այս արտահայտությունը հանրության մոտ բնական հարց է առաջացնում, թե նախագահն ինչպես է պատրաստվում գործել ժողովրդի պահանջները բավարարելու համար:

Երկրորդը, որ նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնապես մոտ 600 հազար դեմ ձայների առկայությունը համընկավ իսկական Gallup-ի հարցման արդյունքների հրապարակմանը, ըստ որոնց՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը 40% է, որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին խորհրդային 12 հանրապետությունների շարքում, այն դեպքում, երբ մեր երկու անմիջական հարևան երկրներում այդ թիվն ընդամենը 14% է: Սա բոլորովին այլ սրություն է հաղորդում շուրջ 600 հազար քաղաքացիների բողոքին և առավել հրատապ է դարձնում իշխանությունների կողմից կադրային և բովանդակային քաղաքականության փոփոխությունը՝ ամենակարճ ժամանակում շոշափելի արդյունքների հասնելու համար:

Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի՝ առանց հավակնելու նախագահին խորհուրդներ տալու, կուզենայի ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում այդ պահանջների բավարարումը: Իհարկե, այս ցուցակը կարող է շատ երկար լինել և վերաբերել թե՛ ներքին ու արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ես կբավարարվեմ՝ ներկայացնելով ընդամենը մի քանի ներքաղաքական նկատառումներ, որոնք կարծում եմ՝ հիմնական գրավականն են այլ ոլորտներում որևէ առաջընթաց արձանագրելու համար:

Առաջին, չխրախուսել այն, ինչ կեղծ է և իմիտացիա: Այսօր այս երկուսը քաղաքական վիճակի և գաղջ մթնոլորտի հիմնական պատճառներն են: Դա արվում է թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական այլ ուժերի կողմից: Ֆեյսբուքյան կեղծ գրառումներից, սոցիալական սուտ հարցումներից, իրավիճակի աղճատված ներկայացումից սկսած՝ մինչև ընդդիմադիր քողի տակ իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների գործունեություն. ժողովուրդն այլևս ոչնչի չի հավատում: Այս երևույթն իր բացասական հետևանքներն է ունենում և փչացնում է մի ամբողջ սերնդի, որի զարգացման և տեղեկատության աղբյուրը հենց դրանք են:

Երկրորդ, հնարավորինս արագ առողջացնել քաղաքական մթնոլորտը՝ իշխանական առավել հանդուրժողականություն ցուցաբերելով քաղաքական այլ ուժերի, անհատների գործունեությանը: Վերջիվերջո ընդունել, որ քաղաքական մենաշնորհը կառավարման արդյունավետ միջոց չի եղել, և այսօր մրցակցության, հակաշիռների առկայության և պատասխանատվությունը կիսելու ճանապարհով միայն հնարավոր կլինի երկրում առաջընթաց ապահովել և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:

Երրորդ, առաջնորդող դեր վերցնել երկրում ձևավորելու այն օրակարգը, որ տարիներ շարունակ առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից: Այդ օրակարգի ձևավորման գործընթացը և արդյունքները էական փոփոխություն կբերեն կառավարման համակարգում՝ հասարակությանը վստահություն և հույս հաղորդելով երկրի ապագայի նկատմամբ:

Գրառումը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային է փոխանցել ռազմական գործողությունների մորատորիումի առաջարկը Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում 11 տարի առանց մազ կտրելու. Հնդկաստանի բնակչուհին սահմանել է մազերի երկարության համաշխարհային ռեկորդ Ford-ը պատրաստում է «ժողովրդական» էլեկտրական պիկապ՝ «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով Երրորդ համաշխարհային պատերազմ, ՉԹՕ-ներ և իշխանափոխություն Ռուսաստանում․ Վանգայի ո՞ր մարգարեություններն իբր պետք է իրականանան 2026 թվականին Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը Ամենահազվադեպ տեսարանը․ Ավստրալիայի ափերի մոտ դրոնը նկարահանել է սապատավոր կետի ծնունդը (տեսանյութ) Օգոստոսի 9-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՕգոստոսի 9-ի օրվա խորհուրդըԱրգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել էՄիհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հանգիստը՝ Շանհայում (Լուսանկարներ) Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Վարուժը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ինչպե՞ս պայքարել սեզոնային ալերգիայի դեմ. պարզ մեթոդներ 2027 թվականից Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար պետք է հանձնել երկրի մասին գիտելիքների քննություն Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուԱլիևը նամակ է գրել Թրամփին․ նա պատմել է Հայաստանի հետ խաղաղության տնտեսական առավելությունների մասին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 9-ի աստղագուշակ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի օգոստոսի 10-16-ի համար «Շերեմետևո» օդանավակայանում երկու ուղևորուհի վազելով դուրս է եկել թռիչքադաշտ (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ ԵրևանումԸնդդիմադիրների վիճակը նախանձելի չէ. իրենց առաջ փորձառու դեմագոգներ են (տեսանյութ)Կարևոր չի ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի. Կարապետ Պողոսյան «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստելԱմեն ինչ սկսվում է հենց հիմա․ Այս կենդանակերպի նշանների համար բացվում է կյանքի բոլորովին նոր փուլ 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները Տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է, թե որ ֆուտբոլիստն է ամենաշատը uպառնալիքներ ստացել ԱԱ-2026-ի ժամանակ ՏԱՍՍ․ ԱՄՆ հատուկ բանագնացներն առաջիկա 10 օրում կարող են այցելել Կիև և Մոսկվա Ինֆլուենսերներին կտուգանեն $5000 քաղաքական գովազդի համար Մեդվեդևը Արևմուտքի առաջնորդներին զգուշացրել է հատուցման մասինԴու ո՞վ ես, որ Կաթողիկոսին ավազանի անունով ես դիմում․ Ամալյան (տեսանյութ) Վուչիչը Զելենսկու հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայում հակամարտության ավարտի ժամկետների մասինԲելառուսում տղամարդը սպանել է 10 ամսական աղջկան. Մանրամասներ Փողը գետի պես կհոսի. Այս երեք կենդանակերպի նշանները կհարստանան օգոստոսի վերջին Մեսիի ընտանիքում՝ ցավալի կորուստ Խոշոր հրդեհ Սայաթ Նովայի բարձրահարկ շենքերից մեկում. Բնակիչներ են տարհանվելԻրանն ու Օմանը շատ մոտ են Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության հասնելուն․ Արաղչի Եվրամիության պայքարը ռուսական գազի դեմ դանդաղել էՄեդվեդևը խոսել է Զելենսկու «գարշելի կարիերայի» ավարտի մասինՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանի վարչապետը Սաակաշվիլուն անվանել է «խայտառակ կեղտոտ օտարերկրյա գործակալ» և մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ Սերբիայում աջակցել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Ամենադիտված