Բոլորին, բոլորին, բոլորին. ոտնահարել են մեր սրբությունները
Բլոգոսֆերա
Արթուր Հայրապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր հանդիպեցի մի հին ղափանցի ընկերոջ: Վրդովված պատմեց, թե Ղափանի համար 7 -րդ դպրոցը, որը տարիներ շարունակ կրել է ազգային մեծագույն, ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարի անունը, արդեն մեկ տարուց ավելի վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Եվ դրան գումարած դպրոցի դիմաց՝ «ի սարսափ» դպրոցականների, տեղադրվել է վերջինիս կիսանդրին, որը բացի անճաշակ լինելուց, բացարձակ նման չէ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Եթե հրաշքով Անդրանիկ Մարգարյանը կենդանանար առաջին պատժողը ինքը կլիներ, այդ սրբապիղծներին, ովքեր Զորավարին ավելորդ են համարել... Ըստ գյուղում շրջանառվող լուրերի այդ ամենը տեղի է ունեցել տնօրենի փոխվելուց հետո, ում, իբր, խոստացել են գումար տրամադրել, դպրոցը վերանորոգելու համար: Բայց միթե՞ երեսուն արծաթով կարելի է բոլոր սրբությունները վաճառքի հանել. և՛ Զորավարին, և՛ դպրոցը: Անդրանիկն այն Զորավարն էր, ում առաջ թշնամին անգամ հարգանքով խոնարհվել է, իսկ այսօր մենք ինքներս ոտնահարում ենք մեր Սրբությունները...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան