Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011
Տնտեսություն
Հոկտեմբերի 25-27-ը Ժնևում (Շվեյցարիա) տեղի կունենա Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից կազմակերպված "Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011" (ITU Telecom World 2011) միջոցառումը, որին կմասնակցի նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման շրջանակներում նախարար Մ.Վարդանյանը հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում' ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ ITU զարգացման բյուրոյի տնօրեն Բրահիմ Սանույի: Նախատեսվում են համաժողովներ, ինչպես նաև ղեկավար կազմի գագաթաժողով' հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և դրանց ամենաարդյունավետ լուծումները գտնելու նպատակով:
"Համաշխարհային հեռահաղորդակցություն 2011" շրջանակներում կլինեն քննարկումներ համացանցի ապագայի, տվյալների ազատ և անվտանգ փոխանցման, շարժական լայնաշերտ կապի ապահովման, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Անդրադարձ կլինի նաեւ հաջողված հանրային և մասնավոր սեկտորի համագործակցության մոդելների ուսումնասիրությանը:
Կկազմակերպվի նաեւ հաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց կիրառման թեմայով տեխնիկական ցուցահանդես, որի ընթացքում առանձին տաղավարներում կցուցադրվեն մի շարք ընկերությունների թվային և հաղորդակցական տեխնոլոգիաներ ու գործիքներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում