Հայտնի է վերջին տասնամյակի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը
Աշխարհ
Հրապարակվել է վերջին տասնամյակում (2000-2010թթ.) ամենաարագ տնտեսական աճ գրանցած երկրների ցուցակը։ Չափումները իրականացրել են Ernst & Young (E&Y) և Oxford Economics հաշվապահական ընկերությունները։ Ցուցակը բաղկացած է 25 երկրներից, որտեղ առաջին հորիզոնականում է գտնվում Քաթարը, որը ՀՆԱ–ի տարեկան աճը կազմել է 13%։ Հաղորդում է «Коммерсантъ» պարբերականը։ Մյուս թիրախային երկրներն են եղել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավաֆրիկյան հանրապետությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Ասիայի խաղաղօվկիանօսյան երկրները։ Եռյակի մեջ իրենց տեղն են զբաղեցրել Չինաստանը և Ղազախստանը, իսկ հնգյակի մեջ՝ Հնդկաստանը և Վիետնամը։ Ռուսաստանը միջին տարեկան ՀՆԱ–ի աճով զբաղեցրել է տասներորդը (5%)։ ՀՆԱ–ի տարեկան միջին աճով համաշխարհային խոշոր տնտեսությունների՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ճապոնիա կազմել է 1.9%։ Իսկ զարգացող երկրների տարեկան միջին ՀՆԱ–ի աճը կազմել է 5.8%: Քաթարը իր ներդրումային ծախսերի շնորհիվ մեկ շնչին ընկնում է 1.6 հազար դոլար՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է Չիլին, երրորդը ԱՄԷ–ը, Ռուսաստանը ներդրումների ծավալով զբաղեցնում է ութերորդ տեղը՝ մեկ շնչի հաշվով 300 դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ