Բա՛րև, ազգային բուրժուազիա
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարեւ, բուրժուազիա
Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս եւ սպառիչ բացատրում է այս տարիների եւ հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի եւ նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երեւանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:
Սա էական է այն պատճառով, որ ինքը' «հեղափոխության» անվանումը, ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը եւ այդ քաղաքական ուժերը չեն կանգնել եւ չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին), որովհետեւ այդ «քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին, ինչպես հռչակում են Բարեւի հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ահաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքը չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ' էլ Գասպարյան Վլադիմիր, էլ մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան»' իբրեւ երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿԿ ծափահարություններ, էլ թատրոն, ......
Այստեղ են ասել' բռնվիր, Երեւան ու երեւանցի, բուրժուներն են գալիս «փոխելու», «Երեւանից սկսելու» ու «Երեւանը բուրժուային վերադարձնելու»...
Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի...
Բարեւ, ազգային բուրժուազիա»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան