Իսկական հայրենասերը չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԴԵՄՔԻՍ ԹՌՆԵԼ ՉԿԱ.
Իսկական հայրենասեր մարդը չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը ու կսկսի երկիրը բարեփոխել մանր հարցերից, ստորին օղակներից: 1995թ ից սկսած ամեն ընտրությունից հետո ժողովուրդը հավաքվել ու միշտ պահանջել է նախագահի հրաժարական (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ապա՝ Սերժ Սարգսյան): ՏԵսել ենք, թե ինչով են դրանք ավարտվել՝ կամ ընդդիմությանն առել են, կամ ընդդիմությանը ՏՓԵԼ ԼԱՐԵԼ ԵՆ, կամ էլ՝ բախտները բերել է ու ընդդիմության ղեկավարը ԹՈՒԼԱՄՈՐԹ մարդ է եղել: Սա դեռ ՋՀԱՆԴԱՄ, ամեն ընտրությունից ու վերոնշյալ դեպքերից հետո էս խեղճ ժողովուրդը խորը հիասթափություն է ապրել, բռնել է արտագաղթի ճամփան, սկսել է ԹՔԱԾ ունենալ էս պետության վրա: Իսկ իշխանությունն էլ ասել է, այ մարդ դե մեկա դժգոհ են ու մեկա ուժեղ եմ ավելի լավ է ՀԵՉ չաշխատեմ ու փող դիզեմ: Ով ինչ ուզում է ասի՝ սա իրականություն է: Հիմա հարց բոլորին, ավելի արդյունավետ չի լինի, որ ասենք միավորվենք ու օրինակ ամենավատ աշխատող մարզպետին ստիպենք որ հրաժարական տա, ակցիաներ անենք ու էսպես շարունակ, օրինակ կադաստրի պետ Երվանդ Զախարյանին և այլ պաշտոնյաների: Հավատացեք, նման պահանջների դեպխքում հաստատ ժողովրդի դեմ ուժ չի կիրառվի, նախագահից բացի մյուս բոլոր պաշտոնյաները կվախենան ու լավ կաշխատեն, քանզի եթե ժողովուրդը ոտքի կանգնեց, ապա նախագահն իրան հաստատ ԺԵՌՏՎԱ կտա: Մի խոսքով՝ եկեք վերջապես նույն սխալն անընդմեջ չկրկնենք ու այլ ճանապարհով գնանք: Հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանաք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան