12-ամյա աղջիկն աղաչում էր, որ իրեն օգնենք ետ կանգնել մուրացկանությունից
Բլոգոսֆերա
Էդվարդ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դաժան է, բայց փաստ
12-ամյա աղջիկը գիշերվա ժամը 10-ին փող է հավաքում, ժամանակն անց է կացնում 20-40 տարեկան տղաների կողքին ու մեզ աղաչում է որ իրեն օգնենք ետ կանգնել մուրացկանությունից: Իսկ համապատասխան կառույցները շարունակում են իրենց ապուշի տեղ դնել ու հավատացնել, թե իրենք աշխատում են:
Ընտանիք-դպրոց-դասղեկ-տնօրեն-խնամակալության հանձնաժողով-ոստիկանության անչափահասների տեսուչ....ինչով եք ընդհանրապես դուք զբաղված ու ինչի պետք է ձեր փոխարեն ես հետևեմ էդ երեխուն ու պարզեմ, թե երբ ու որտեղ է նա ու թե ով ինչքան գումար տվեց ու ինչ ծառայությունների համար:
ԱՀԱՎՈՐ Է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան