Թուրքական ավիաուղիների օդանավը հարկադիր վայրէջք է կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով
Թուրքիա
Երեքշաբթի օրը Ստամբուլից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ թռչող «Թուրքական ավիուղիներ»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել պայթունի վտանգի առկայության պառճառով. տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Համաձայն հեուստաընկերության հայտնած տեղեկությունների՝ օդաչուն տեղեկացրել է, որ իր չվերթի ժամանակ օդաչուի խցիկում հայտնաբերել է անծանոթ բջջային հեռախոս: Ենթադրելով, որ վերջինս կարող է հեռակառավարվող ռումբ լինել, օդաչուն հարկադիր վայրէջքի թույլտվություն է խնդրել և հետ վերադարձել Ստաբուլ՝ Աթաթուրքի անվան օդանավակայան:
Վայրէջքից հետո օդանավը խուզարկել են, սակայն պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)