Բռնվել են չորս տոննա մարիխուանա վաճառելու պահին
Ռուսաստան
Ռուսաստանի Պրիմորիե շրջանում այսօր ձերբակալվել են չորս հանցագործներ, ովքեր փորձում էին իրացնել չորս տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ։ Այս մասին հաղորդել ՌԴ գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության տվյալների սա կազմակերպված հանցավորություն է, որի հետևում կանգնած է խոշոր խմբավորում, որը թմրանյութերի առևտրով է զբաղվում 2007 թվականից սկսած։ Ձերբակալվածները չորսն են, ովքեր նախկինում դատապարտված են եղել։ ՌԴ Գլխավոր դատախազությունը հավելել է, որ տարվում են ինտենսիվ աշխատանքներ հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու համար։ Հաղորդում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)