«Թուրքական ավիաուղիների» ևս մեկ օդանավ ռումբի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
Թուրքիա
Չորեքշաբթի օրը Ստամբուլից Դիարբեքիր թռչող «Թուրքական ավիաուղիների» օդանավը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով. հաղորդում է թուրքական TRT Haber-ը:
Համաձայն առկա տեղեկությունների՝ օդանավի խցիկում հայտնաբերվել է թղթի կտոր, որի վրա անգլերենով գրված է եղել. «Օդանավում ռումբ կա»:
Այն բանից հետո, երբ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, ոստիկանութունն ու անվտանգության մարմինները խուզարկել են օդանավը, սակայն պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ սա արդեն 2-րդ նմանատիպ դեպքն է: Նախօրեին «Թուրքական ավիաուղիների»՝ Ստամբուլից Աֆղանստան թռչող ևս մեկ օդանավ հարկադիր վայրէջք էր իրականացրել օդանաչուի խցիկում հայտնաբերված անծանոթ բջջային հեռախոսի պատճառով, քանի որ վտանգ կար, որ այն կարող է հեռակառավարվող ռումբ լինել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)