Վաղը նախագահը կհայտնի վարչապետի անունը
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը ՀՀ նախագահը հայտնելու է ՀՀ վարչապետի անունը... Ու ազգս սպասման մեջ է: Ճիշտ այնպիսի սպասման, ինչը հատուկ էր այն աստվածներին, ովքեր ուզում էին տեսնել մերկ Սուսաննային... Հազիվ թե ցնծության ու խանդավառության առիթ լինի: Դատելով իրադարձությունների ընթացքից, Տիգրան Սարգսյանը մնալու է վարչապետի պաշտոնում: Կարծում եմ, որ արդեն պայմանավորվածությունն առկա է. Տիգրան Սարգսյանը մնում է վարչապետի պաշտոնում, կառավարության կազմում տեղի են ունենում կոսմետիկ փոփոխություններ, մի քանի երիտասարդ կարիերիստներ պաշտոններ են ստանում, ու Հայաստանը գնում է դեպի ապահովություն: Ուրեմն, ազգովի պիտի երգենք՝ Все хорошо, прекрасная маркиза... Կառավարության ձևավորումն էլ տեղափոխելով ավագանու ընտրություններից հետո, նախագահն ուզում է պահպանել ինտրիգն ու շատերին ապրեցնել հույսերով... Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը նաև լավ ֆուտբոլ է խաղում, քանի որ նրա այս քայլերը ֆուտբոլային ստրատեգիային են վերաբերում...»


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան