Ժողովուրդ հասկացե՛ք, Րաֆֆին ոչինչ է առանց մեզ
Բլոգոսֆերա
Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ հասկացեք Րաֆֆին ոչինչ է առանց մեզ: Մենակով անհնարին է ինչ-որ բան փոխել: Նա սովորական մարդ է, լի դրական և բացասական կողմերով: Մեզանից յուրաքանչյուրից է կախված պետության պատմության կերտումը: Այսքան ժամանակ երազելով ոչ ոք հաղթանակի չի հասել ու չի լինի նման բան: Ո՞վ էր սպասում Րաֆֆուց հրաշքներ, նա դրա համար չէ, բայց նա արեց ամենակարևորը՝ արթնացրեց հավատը մեր իսկ ուժերի հանդեպ:
Հավատ որ մենք ունակ ենք հասնելու հայ քաղաքացուն արժանի Հայաստանի: Իսկ մնացած ընթացքը, մեր բոլորիս ձեռքերում է: Մեզանից յուրաքանչյուրը ունակ է պայքարելու մեր ազատության համար: Րաֆֆու հետ միասին թե առանց նրա մենք հաղթելու ենք, իսկ Րաֆֆին կլինի ամենամեծ և ամենակարևոր մասնիկը այս հաղթանակի մեջ:
Հիմք, որ մինչ այժմ բացակայում էր՝ հիմա արդեն մենք ունենք: Դա Րաֆֆի անունով ՀՀ քաղաքացին է, որը բացեց ճանապարհ դեպի հաղթանակած ժողովրդի Հայաստան: Առաջվա նման չի լինելու, չենք հանդուրժելու ոչ մի խաբկանք: Դա անելու ենք մենք ՀՀ ազատ քաղաքացիներս»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան