Թուրքիան այդպես էլ ռուսներին չվերադարձրեց սիրիական օդանավից բռնագրաված բեռը
Թուրքիա
Թուրքիան մինչ օրս այդպես էլ չի վերադարձրել սիրիական ավիաուղիների օդանավով տեղափոխվող ռուսական բեռը, որը թուրքերը առգրավել էին 2012թ. հոկտեմբերին Անկարայում սիրիական օդանավը հարկադիր վայրէջքի իջեցնելուց հետո. գրում է Коммерсант-ը:
Ռուսական դիվանագիտական աղբյուրը նշում է, որ Մոսկվան արդեն մի քանի նոտա է ուղարկել Անկարային՝ պահանջելով հետ վերադարձնել առգրաված արկղերը: Նման նոտաներ է հղել նաև Դամասկոսը:
Սակայն թուրքական կողմը չի բավարարել ներկայացրած 2 պահանջներից և ոչ մեկը, և օդանավի բեռի խնդիրը այս պահին առկախ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)