Եթե իմ ապագա կինը տեսակով նման լինի Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջը, ես նույնիսկ սարեր շուռ կտամ
Բլոգոսֆերա
Հարություն Մնացականյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին սկսվել է աղավաղվել իրական բարոյական կնոջ մասին հանրության պատկերոցումները:ԶԼՄ-երով կարծես միտումնավոր պրոպագանդում են մեղմ ասած բարոյապես աչքի չընկնող կանանց՝ նրանց դարձնելով իդեալ,երազանքի առարկա,երիտասարդության մեջ նորաձևություն թելադրող:Արդյունքում նախկին վիրավորականից բառերից այժմ կոմպլիմենտ են դարձել стерва,sexy,bad girls և նմանատիպ արտահայտությունները:Հայ արդի իրականության մեջ կարծես բոլորովին ստվերի մեջ է մնացել իրական բարոյական կնոջ կերպարը:Դրա հետևանքով օր-օրի ավելանում է գլամուռացավով տառապողների,բադի շրթունքներով հայելու առաջ նկարվողների,ազատությունը գռեհկության հետ շփոթողների,գիշերային ակումբներում հարբող ու քարշ եկող աղջիկների բանակը:
Եվ այդ ստվերում մնացած իրական,բարոյական կնոջ կերպարը վեր հանեց , հանրությանն իր օրինակով ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝Արմինե Հովհաննիսյանը:Նա ցույց տվեց թե ինչպիսին պետք է լինի,հավատարիմ ,ամուսնուն ոգեշնչող,գոտեպնդող,դժվարություններին անտրտունջ դիմակայող հպարտ կինը:Նույնիսկ մաուսնու հասցեին հնչող քննադատությունների վիրավորանքների ժամանակ նրա դեմքից չպակասեց ժպիտը,չհուսալքվեց բաց ճակատով,խոհեմաբար կանգնեց նրա կողքին մինչև վերջ:Լինելով այդքան գեղեցիկ և բարձրաշխարհիկ,իր գեղեցկությունն ու խոհեմությունը ներկայացրեց հանճարեղ ձևով՝ պարզ և հասարակ: շատ կուզեի հարգարժան Արմինեին տեսնեի նաև սկեսուրի և տատիկի կերպարի մեջ:
Շատ կուզեի, որ իր օրինակը ոգեշնչող լիներ մեր հայ աղջիկների համար,բոլորը լիեին իրենց ամուսիններին վստահություն ներշնչող,ուժ տվող,ընտանեկան անդորրը պահպանող,սիրող և սիրված ,չկոտրող ու առաջ մղող,հաստատ ձեր նմանների շնորհիվ մենք սարեր էլ շուռ կտանք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան