Վտանգված է Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև Երևան» շարժման` անգամ երրորդ տեղ գրավելու հավանականությունը
Բլոգոսֆերա
Վրույր Արծրունին Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եթե այսօր օրը Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը պետք է որոշի մասնակցել մայիսյան ընտրություններին, ապա հարկ եմ համարում հիշեցնել, որ.
1. Մայիսի 5ին ի տարբերություն նախագահական ընտրությունների ՀԱԿ ձայները կգնան իրենց, Բարգավաճ Հայաստանինն իրենց, ՀՅԴ-ինն իրենց, Հանրապետականինն իրենց...
2. Նախագահական ընտրությունների տհաճ սցենարը չկրկնելու նպատակով գործի են դրվելու ընտրակաշառքների տեխնոլոգիան, վարչական ռեսուրսները:
Այս պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի Բարև Երևան շարժման անգամ երրորդ տեղ գրավելու հավանականությունն է վտանգված:
Հուսով եմ այսօր խելամտությունը ի վերջո կհաղթի, և կորդեգրվեն շարժման բարգավաճման նոր, դեռևս ՀՀ քաղաքական դաշտում նախադեպը չունեցող տեխնոլոգիաներ, այլապես Րաֆֆի հովհաննիսյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները:
Այն է՝
Բարև Հայաստան
Բարև Երևան
Բարև Կենտրոն Համայնք
Բարև ընտանիք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան